Վրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Vestikavkaza կայքը։
Ըստ հրապարակման՝ ժամը 9:45-ին Ադրբեջանում գրանցվել է 3,2 մագնիտուդով ցնցում։ Էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի խորությունը կազմել է 23 կիլոմետր։
Վրաստան-Հայաստան սահմանին օգոստոսի 24-ին գրանցված 2,9 մագնիտուդով երկրաշարժն զգացվել էր ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում:
