Օգոստոսի 27-ին մի խումբ ակտիվիստներ Մոսկվայի Լեոնտևյան նրբանցքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան պատին երեք պաստառ են փակցրել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռուսատյաց քաղաքականության և ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունների վերաբերյալ մեղադրանքներով։
Պաստառներին գրված էր. «Պետական անվտանգության ծառայությունը խոշտանգում է, Ալիևը՝ կոծկում», «Ռուսական արյունը ձեր ձեռքերին է» և «Ձեռքներդ հեռու Ռուսաստանի քաղաքացիներից»։