Այս հարցում Ադրբեջանը վաղուց է կողմնորոշվել, իսկ Նիկոլն իզուր է փորձում լարվածությունը մեղմել. եթե Տիգրանաշենը դառնա Քյարքի, ապա դրանից Իլհամը միայն կշահի, բայց կբարդանա Հայաստանի վիճակը. անհնար է գտնել մի այնպիսի լուծում, որի դեպքում կհեշտանա երկու կողմերի գործն էլ, քանի որ Ադրբեջանը բոլորովին այլ ծրագրեր է մշակում:
Նիկոլի տեսանկյունից, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Արծվաշենը Տիգրանաշենով փոխանակվեր, քանի որ նախևառաջ ներքաղաքական ցնցումների հանգեցնող տրիգերից Նիկոլը կազատվեր, մինչդեռ Իլհամի համար, ինչպես հայտնի է, Տիգրանաշենը տազմավարական նշանակության հարց է. Սյունիքի ճեղքման խնդրում դա գերկարևոր մոմենտ է:
Գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանը շուտով Քյարքիի վերածված Տիգրանաշենում ռազմաբազք է հիմնելու, իսկ ա՛յ Արծվաշենի ճակատագիրը բնավ հստակ չէ. Նիկոլը չունի որևիցե գործիքակազմ՝ ճնշելու Բաքվին, որպեսի գոնե տարածքների փոխանակում տեղի ունենա, և եթե Իլհամը ցանկանա, Տիգրանաշենը կարող է ստանալ լրիվ ձրի:
Ու ստանալու է, իսկ Նիկոլն էլի ստիպված է լինելու ներսում նույն երգը երգել՝ հայտարարելով, թե եթե Արծվաշենը չզիջեինք, կործանարար պատերազմ էր լինելու: Հասարակությունն էլ, բնակաբար, այդ «կուտն ուտելու է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: