Հայաստանում շատ բարդ գործընթացներ են… Դմիտրի Պեսկով

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այսպես է պատասխանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Ես հիմա չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում», – լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Նա միաժամանակ հույս է հայտնել, որ տեղի ունեցողը կիրականացվի օրենքին խիստ համապատասխան և կպահպանվեն հանրապետությունում քաղաքական գործընթացի մասնակիցների բոլոր իրավունքները:

Leave a Comment