Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան: Հյուր. Դերասանուհի, կենդանասեր Ելենա Բորիսենկո
Թեման. Չորս թաթ, թաց քիթ ու անսահման հավատարմություն…Օգոստոսի 26-ին աշխարհը նշում է Շների գնահատման օրը։ Նրանք պարզապես կենդանիներ չեն․ նրանք ընտանիքի անդամներ են, հավատարիմ ընկերներ ու կյանքեր փրկող հերոսներ։
- Ո՞րն է աշխարհի ամենախելացի շան ցեղատեսակը։
- Ինչպե՞ս հասկանալ մեր չորքոտանի ընկերոջ «լեզուն»։
- Եվ ինչպե՞ս իսկապես տոն պարգևել մեր սիրելի չորքոտանի ընկերոջը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։