Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո․ ՀԿԿ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ գերատեսչության՝ այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի 21։00-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում։

Leave a Comment