
Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Խարկովի մարզի Զապադնոյե գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնել է DeepState ուկրաինական վերլուծական մոնիթորինգի նախագիծն իր Telegram ալիքում։
Զապադնոյեն գյուղ է Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Դվորիչանսկի գյուղական համայնքի մեջ։
Միևնույն ժամանակ, DeepState-ը հայտնել է, որ ռուսական զորքերն առաջ են շարժվել Դոնեցկի մարզի Դորոժնոե և Սոֆիևկա գյուղերի մոտ։