Դավոյան Արփոն սրբապղծություն է գործել



Արցախի համար աղոթք հնչեցնող  հոգևորականներից մեծապես նեղված Նիկոլի համհարզ Դավոյան Արփոն ծաղրել է եկեղեցին. Կաթողիկոսին անվանել է ՀԱԵ տնօրեն: Նա հայտարարել է, թե որքանով էլ ընդդիմադիրներն ընդվզեն, օրինակ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետի կամ նրա տնօրենի անունը տալու կամ չտալու շուրջ, իրողությունները դրանից չեն փոխվելու:
 
Արփոն յուրատեսակ սրբախղծություն է գործել. Կաթողիկոսին որպես ՀԱԵ տնօրեն ներկայացնելով՝ նա ապասրբագործել է ամբողջ կառույցը. հազարամյակների պատմություն ունեցող ու հայ ժողվորդի ճակատագրում գերկարևոր դեր խաղացած կառույցն ու նրա հոգևոր առաջնորդին նույնականացրել է սովորական վարչական միավորի, ՍՊԸ-ի կամ մի ինչ-որ ՀԿ-ի ղեկավարի հետ՝ փորձելով ձևախեղել կամ բովանդակազրկել Հայ Եկեղեցու սրբազան և պատմական էությունն ու կոտրել ՀԱԵ հանդեպ հասարակության մեջ առկա հոգևոր ակնածանքն ու հեղինակությունը։
 
Նիկոլը չի թաքցրել, թե ինչու են արփոներն այս ամենն անում. պարզ տեսքստով  հայտարարում է՝ պատճառներից մեկն Արցախի համար աղոթելն է, մյուսը՝ իր լուծը չընդունելը՝ լուծ, որ, ըստ էության, մաքուր թուրքական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment