Արփոն յուրատեսակ սրբախղծություն է գործել. Կաթողիկոսին որպես ՀԱԵ տնօրեն ներկայացնելով՝ նա ապասրբագործել է ամբողջ կառույցը. հազարամյակների պատմություն ունեցող ու հայ ժողվորդի ճակատագրում գերկարևոր դեր խաղացած կառույցն ու նրա հոգևոր առաջնորդին նույնականացրել է սովորական վարչական միավորի, ՍՊԸ-ի կամ մի ինչ-որ ՀԿ-ի ղեկավարի հետ՝ փորձելով ձևախեղել կամ բովանդակազրկել Հայ Եկեղեցու սրբազան և պատմական էությունն ու կոտրել ՀԱԵ հանդեպ հասարակության մեջ առկա հոգևոր ակնածանքն ու հեղինակությունը։
Նիկոլը չի թաքցրել, թե ինչու են արփոներն այս ամենն անում. պարզ տեսքստով հայտարարում է՝ պատճառներից մեկն Արցախի համար աղոթելն է, մյուսը՝ իր լուծը չընդունելը՝ լուծ, որ, ըստ էության, մաքուր թուրքական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: