Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

Վատիկանը պատրաստ է նպաստել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

Գալագերը նաև կոչ է արել հարգել ռազմագերիների իրավունքները՝ ընդգծելով հումանիտար հարցերի կարևորությունը հակամարտության պայմաններում։

Իր հերթին Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շնորհակալ է Վատիկանին Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ, իր գնահատմամբ, հավասարակշռված դիրքորոշման և կարգավորման գործընթացում ցուցաբերած նախաձեռնողականության համար։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Վատիկանը ուշադրություն կդարձնի նաև Կիևի այն գործողություններին, որոնք ռուսական կողմը համարում է անօրինական։

Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանի և Սուրբ Աթոռի միջև պահպանվում են վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Նրա խոսքով՝ երկկողմ երկխոսության թեմաներից մեկը կլինի նաև արհեստական բանականության կիրառումը։

Leave a Comment