Տղամարդը Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքի 7-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Օգոստոսի 24-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիֆտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։

Leave a Comment