Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը հռչակվել է չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկը երկամարտում գրանցել է 268 կգ արդյունք։ Նա պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը բարձրացրել է 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։
Ավելի վաղ առաջնության փոխչեմպիոններ էին դարձել Հայկ Մովսիսյանը, Արթուր Պետրոսյանը և Սամվել Ադիբեկյանը։ Հրում վարժությունում Գրիգոր Աղավելյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել, Ասատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ։
