Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասել է նոր ռեկորդային ցուցանիշների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Եվրոպական կլիմայական Copernicus ծառայության տվյալներին։

Գրաֆիկի համաձայն՝ բևեռային շրջաններից բացի օվկիանոսի միջին ջերմաստիճանը վերջին օրերին հասել է 21,10 աստիճան Ցելսիուսի։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի մարտի 1-ին, երբ ջուրը տաքացել էր մինչև 21,09 աստիճան Ցելսիուս։

Leave a Comment