Ուկրաինայի Անկախության օրը եվրոպացի լիդերները ժամանել են Կիև

Պուտինը մի ամբողջ սերունդ թնդանոթի միս Է դարձում

35 տարի առաջ՝ 1991-ի օգոստոսի 24-ին, Ուկրաինան անկախ երկիր Է դարձել: Այն ժամանակ քչերի մտքով կանցներ, որ սլավոնական եղբայր Ռուսաստանը մի օր կհարձակվի Ուկրաինայի վրա:

2026-ի օգոստոսի 24-ին եվրոպայի լիդերները ժամանել են Կիև՝ շնորհավորելու և իրենց համերաշխությունը հայտնելու ուկրաինացիներին:

Հանդիսավոր ուղերձով դիմելով հայրենակիցներին, նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել Է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում,  զորահավաք Է ուզում:

«Թույլ չենք տա ռուսներին խլել նախաձեռնությունը և բոլորին խաբել, թե բավական Է Ուկրաինան հրաժարվի Դոնբասից, ու հարցերն արագ կլուծվեն: Մենք նրանց չենք վստահում։ Ուկրաինան այլ է, և այն չի զիջում իրենը»,- ասել Է նախագահը:

Զելենսկու խոսքով, Պուտինը հուսով Էր, որ ուկրաինացիները կհոգնեն, նա ուզում Էր զավթել ամբողջ Ուկրաինան, փոխարենը կորցնում Է իր նավթամշակման գործարանները, նավատորմը, եկամուտները, մի ամբողջ սերունդ թնդանոթի միս Է դարձում:

Ռուսաստանի ղեկավարը 27 տարի բարբաջում Է մեծ գերտերության  մասին, իսկ այնտեղ հիմա մարդիկ բենզինի հերթերում են տառապում: Ապա Զելենսկին անդրադարձել Է Վաշինգտոնի դիրքորոշմանը:

«Պատժամիջոցներ, որոնք Ռուսաստանին կստիպեն ոռնալ»

Զելենսկու ուղերձն այս Է՝ «Ուկրաինան ուրիշներին չի խնդրում կռվել իր փոխարեն, զենք տվեք, և Ուկրաինան իր հարցերը կլուծի»:

Մինչդեռ, Կրեմլը համառորեն պնդում Է, որ անկախ ուկրաինացիների գործողություններից՝ չի հրաժարվելու այս պատերազմում հետապնդող նպատակներից:

«Կիևն Է բացել Պանդորայի արկղը»

Այդ Է ընդգծել Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի փոխանցմամբ, դրոններով գրոհները չեն ազդի առաջնագծում նկատվող դինամիկայի վրա՝

«Եվ այստեղ, իհարկե, կարևոր է հիշել նախագահի {Վլադիմիր Պուտինի}խոսքերը. դուք ինքներդ բացեցիք Պանդորայի արկղը։ Հիմա առերեսվեք հետևանքների հետ։ Արձագանքները Կիևում զգացվում են ամեն օր, ամեն գիշեր, և նրանք կշարունակեն զգալ դրանք»,- ասել Է Կրեմլի մամլո խոսնակը։ 

«Մեկը պետք Է հաղթի, և դա պետք Է Ուկրաինան լինի»

Կիև ժամանած եվրոպացիները հավատացնում են, որ կշարունակեն անվերապահորեն սատարել ուկրաինացիներին: Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Մոլդովայի ղեկավարները: Առավել կոշտ հայտարարությամբ հանդես Է եկել Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը:

«Չեմ հավատացել և չեմ հավատում խաղաղ ելքին, մեկը պետք Է հաղթի, և դա պետք Է Ուկրաինան լինի: Այսօր նշեցինք, որ չափազանց շատ ժամանակ ենք տրամադրել խաղաղության համաձայնագրի քննարկմանը: Ավելի ճիշտ Է լավ պատրաստվենք վատթարին: Ժամանակն ու էներգիան ծախսենք Ուկրաինային աջակցելու վրա, օգնենք առավել հրատապ հարցերում»,- նշել Է Լատվիայի վարչապետը:

Այսօր Զելենսկին և եվրոպացի լիդերները հարգանքի տուրք են մատուցել զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին:

Leave a Comment