Մենք պատրաստ ենք Երևանի հետ երկխոսության, բայց հայկական կողմից խնդիրներ կան. Օվերչուկ

Մենք պատրաստ ենք Երևանի հետ երկխոսության, բայց հայկական կողմից խնդիրներ կան. Օվերչուկ


 

Sputnik. Օվերչուկը խոսել է բուսասանիտարական հսկողության պահանջների կատարման անհրաժեշտության մասին։


 


Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն հայկական կողմից որոշակի խնդիրներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուս լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայկական ապրանքների արտահանումը։


 


«Վերջերս Օքսանա Լուտը (ՌԴ գյուղնախարարության ղեկավարը) հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ, մատնանշել այդ խնդիրները։ Պետք է կատարվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Խնդիրը որակը չէ, այնտեղ տարբեր հիվանդություններ կան»,- ասել է Օվերչուկը։


 


Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։


 


Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment