23 Օգոստոսի 2026, 11:00
Հայաստանի տարածքում առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին, օգոստոսի 22-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին` լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում` +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` +38․․․+40°C»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, օգոստոսի 23-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Երևան քաղաքում օգոստոսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն։
