McLaren-ի բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է 2026 թվականի «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության 12-րդ փուլի՝ Նիդեռլանդների Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցումները անցկացվում են Զանդվորտի ավտոդրոմում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Mercedes»-i բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը, իսկ երրորդը՝ նրա թիմակից, իտալացի Կիմի Անտոնելին։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Ռասելը հաղթել էր սպրինտ մրցավազքում։
Նիդեռլանդների Գրան պրիի հիմնական մրցավազքը կանցկացվի կիրակի օրը: