Դամասկոսի մոտակայքում Սիրիայի ներքին անվտանգության ուժերի ավտոբուսում պայթուցիկ սարք է գործարկվել, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը։
«Դամասկոսի մոտակայքում գտնվող Մաարուն-Թել մայրուղում ներքին անվտանգության ուժերի անձնակազմ տեղափոխող ավտոբուսում պայթուցիկ սարք է գործարկվել։ Միջադեպի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել պայթյունի կապակցությամբ՝ մեղավորներին պարզելու համար։
