Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ը աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում:
Դատախազության հաղորդմամբ՝ այցի երկրորդ օրը Գլխավոր դատախազը, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, այցելել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների տարածքներ, մասնավորապես՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող, 3-րդ զանգվածի թիվ 9, Էնգելս թաղամասի թիվ 5 և թիվ 12, Ջրավազան փողոցի թիվ 4 և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզներ։
Լոռու մարզի դատախազը տեղեկացրել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նախապատրաստվում են հայցադիմումներ՝ նշված գույքերի մասնավորեցման իրավաչափությունը վիճարկելու համար, իսկ մեկ մանկապարտեզի մասով հայցն արդեն ներկայացվել է իրավասու դատարան:
Աննա Վարդապետյանը մարզի դատախազին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ապօրինի օտարված մանկապարտեզները Ալավերդի համայնքին վերադարձնելու ուղղությամբ, և սահմանել կատարման հստակ ժամկետներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter