ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի երրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում՝ ափսոսանք հայտնելով գործող սահմանափակումների համար։
«Ցավոք, մենք ունենք մի քանի կանոններ և կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս ձեզ առաջադրվել (նախագահի պաշտոնում երրորդ անգամ – խմբ.): Եթե նրանք ցանկանան փոխել դա, ես շատ ուրախ կլինեմ», – ասել է Թրամփը՝ դիմելով Հարավային Կարոլինայում իր կողմնակիցներին:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։ Թրամփը նախկինում չէր բացառել երրորդ ժամկետը և հայտարարել էր, որ «կան հնարավորություններ» իր համար առաջադրվելու համար։ Սակայն ԱՄՆ Սահմանադրության փոփոխությունը սահմանում է, որ ոչ ոք չի կարող նախագահի պաշտոնում զբաղեցնել երկու չորս տարվա ժամկետից ավելի։ Թրամփի ներկայիս ժամկետը նրա երկրորդն է։