Մյունխենի «Բավարիայի» կազմում Գերմանիայի 5-ակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող Նիկլաս Զյուլեն նորամուտն է նշել «Տիֆենբախ» սիրողական ակումբում, որը հանդես է գալիս Գերմանիայի 9-րդ դիվիզիոնում:
Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մայիսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: 30-ամյա Զյուլեի վերջին ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր: Նորամուտի խաղում Զյուլեն դարձել է գոլի հեղինակ, սակայն «Տիֆենբախը» պարտվել է 2:7 հաշվով: