Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին

Սերենա և Վենուս Ուիլյամսները մասնակցել են ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող WTA-1000 մրցաշարի զուգախաղի պայքարին ու պարտություն կրել մեկնարկային մրցախաղում:

Լեգենդար թենիսիստները մրցել են ուկրաինուհի Մարտա Կոստյուկի ու ամերիկուհի Պեյթոն Սթերնսի հետ և պարտվել՝ 6:2, 1:6, 8:10 հաշվով։

Ուիլյամս քույրերը 2022թ. ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո առաջին անգամ են միասին խաղացել զուգախաղում:

Leave a Comment