Բրատիսլավայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Առաջին մրցումային օրը Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Գագիկ Ղազարյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) պարտություն են կրել։ Գագիկ Ղազարյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Ռազմիկ Եփրեմյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում։
Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները ևս պարտվել են հաջորդ գոտեմարտերում։ Այսպիսով հայ 2 ըմբիշները սփոփիչ գոտեմարտերով պայքարը շարունակելու հնարավորություն չեն ստացել։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Սաշա Պետրոսյանը (57 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: