Իլհամը թռել է Նիկոլի դեմքին



Ասուլիս տվող Նիկոլը չափազանց վտանգավոր հայտարարություն է արել. հայտարարել է, որ ինքն Ադրբեջանի տարծքի վերաբերյալ կոնկրետ թվեր չի ասում, իսկ թե ինչու, հիմնավորել է այսպես.«… որովհետև Խորհրդային Միության ժամանակներից մինչև հիմա Ադրբեջանի տարածքը փոխվում է՝ կապված Կասպիտ ծովի մակարդակով…, դրա համար ես մեկ-երկու անգամ օգտագործել եմ, հետո հասկացել եմ, որ դա բան է, ճիշտ մեթոդաբանություն չի, որովհետև կարող է այդ թվերի տարբերությունից մի անգամ այսքան ասեմ, մի անգամ այնքան ասեմ, կարող է՝ ինչ մեկնաբանության դաշտ ասես բացվի»:
 
Փաստորեն՝  Իլհամը թռել է Նիկոլի դեմքին. բացի այն, որ պարբերաբար Հայաստանի տարածքի մակերեսն է նշել՝ 29743քկմ, գրեթե նույնպիսի պարբերությամբ Արդբեջանի 86600քկմ-ի մասին էր բարձրաձայնում Նիկոլը՝ հիմնավորելու իր կողմից վարվող «տվողական» քաղաքակնությունը:
 
Իլհամը, ըստ երևույթին, լսել ու բարկացել է. բացի այն, որ Ադրբեջանը քառակուսի կիլոմետրերով կամ որևիցե քարտեզով չի ճանաչում Հայասանի կոնկրետ տարածքը՝ չնայած իբր ճանաչում է Հայաստանի անկախությունը, Բաքուն, ըստ էության, մտադիր չէ նաև սահմանափակվել իր ունեցած 86600-ով: Ահա թերևս հենց սա է պատճառը, որ Իլհամին Նիկոլն արգելել է թվեր հնչեցնել. Կասպից ծովի ալիքներն այս թեմայի հետ ոչ մի կապ չունեն, հավատացեք:
 
Իսկ ո՞վ է  ասել, որ Իլհամի համար 86600-ը վերջն է. եթե մարդիկ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն են ողջ ուժով առաջ մղում, ինչո՞ւ պետք է այդ 86600-ին մի օր չգումարվի Նիկոլի 29743-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment