78 ամյա մրցավարը՝ Գինեսի ռեկորդակիր

Ուելսցի մրցավար Քեն Ռայթը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 78-ամյա մրցավարը ստացել է պաշտոնական վկայագիր՝ մրցավարական ամենաերկարատև կարիերայի համար։ Ռայթը որպես մրցավար աշխատում է 63 մրցաշրջան։ Նա սպասարկել է ավելի քան 5000 հանդիպում։ Ուելսցին ֆուտբոլում աշխատում է 1964 թվականից։ Այժմ էլ տարեց մրցավարը անգործ չէ։ Նա սպասարկում է Սուոնսիի կոմսության վետերանների լիգայի հանդիպումները։

Leave a Comment