Բիթքոյնը կտրուկ թանկացել է․ երկու օրում գինն աճել է ավելի քան 20%-ով

Բիթքոյնի գինը վերջին երկու օրերին կտրուկ աճել է՝ մոտ 64 հազար դոլարի մակարդակից հասնելով ավելի քան 75 հազար դոլարի։ Օգոստոսի 21-ին այն հասել է վերջին շուրջ 12 շաբաթվա առավելագույնին։ Աճը միայն…

Բիթքոյնի գինը վերջին երկու օրերին կտրուկ աճել է՝ մոտ 64 հազար դոլարի մակարդակից հասնելով ավելի քան 75 հազար դոլարի։ 

Օգոստոսի 21-ին այն հասել է վերջին շուրջ 12 շաբաթվա առավելագույնին։ 

Աճը միայն բիթքոյնով չի սահմանափակվել։

 Զգալիորեն թանկացել են նաև Ethereum-ը, Solana-ն և HYPE-ը։ Օրինակ՝ Ethereum-ը մեկ օրվա ընթացքում գրանցել է շուրջ 18-20% աճ, իսկ Solana-ն՝ երկնիշ աճ։ 

Կրիպտոշուկայի վերելքը կապվում է ԱՄՆ-ում կրիպտոարժույթների կարգավորման շուրջ դրական սպասումների, պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազման և մեծ թվով «շորթ» դիրքերի հարկադիր փակման հետ։ 

Վերջին օրերին միլիարդավոր դոլարների նման դիրքեր են լուծարվել, ինչն էլ լրացուցիչ արագացրել է գների աճը։ 

Leave a Comment