«Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց ռումինական ակումբի հետ․ Եվրոպա լիգա

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ռումինիայում մրցեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ 22-րդ րոպեին երևանյան թիմը բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի վերջնամասում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին հաջողվեց վերականգնել հավասարությունը։ Երկրորդ կեսում թիմերը շարունակեցին փոխանակվել գրոհներով, և դրվագներից մեկում Հայաստանի չեմպիոնը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց VAR համակարգի վերստուգումից հետո։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Leave a Comment