Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության վերաբերյալ համաձայնագրից

Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության լիցենզիաների փոխադարձ ճանաչման համաձայնագրից դուրս գալու մասին օրինագիծ։ Այս մասին հայտնել է խորհրդարանում…

Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության լիցենզիաների փոխադարձ ճանաչման համաձայնագրից դուրս գալու մասին օրինագիծ։ Այս մասին հայտնել է խորհրդարանում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Ուկրաինայի նախարարների կաբինետը Գերագույն ռադայում գրանցել է ԱՊՀ անդամ երկրների լիցենզավորող մարմինների կողմից տրված՝ շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիաների փոխադարձ ճանաչման համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը»,- գրել է Մելնիչուկը Telegram-ում։

Նա նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում և վավերացվել 1998 թվականի մարտի 5-ին։

Leave a Comment