ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Կենսագրությունը
Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:
2008-2012թթ. — Երևանի պետական համալսարան (Արևելագիտության բակալավր):
2010թ. հունիս – 2010թ. սեպտեմբեր — Արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա
2012-2014թթ. — Երևանի պետական համալսարան, Արևելագիտության մագիստրոս, (գերազանցությամբ)
2014թ. օգոստոս — 2015թ. մարտ — Paideia – Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա
2015թ. հունվար — Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ
2015թ. ապրիլ — 2018թ. հունիս — Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
2019թ. հոկտեմբեր — 2023թ. սեպտեմբեր — Քեմբրիջի համալսարան, Դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2014թ. փետրվար — 2014թ. օգոստոս — «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher)
2019թ. փետրվար – 2019թ. հոկտեմբեր — Բրյուսովի անվան պետական համալսարան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը)
2020թ. մարտ — Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերզի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (Դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով)
2021թ. հոկտեմբեր — 2024թ. հոկտեմբեր — «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist)*(Հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից)
2022թ. հոկտեմբեր — 2023թ. հունիս — Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor),
*(Դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում)
2023թ. հուլիս — Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս*(Դասավանդել է արդի եբրայերեն՝ միջազգային ուսանողների խմբի համար)
2025թ. սեպտեմբեր – 2026թ. մայիս — Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, Հետազոտող (Fellow)
2024թ. հունվար — առ այսօր Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, Հետազոտող-գործընկեր (Research Affiliate)
2024թ. սեպտեմբեր — առ այսօր Սուրբ Էդմունդի քոլեջ, Գիտաշխատող (Research Associate)
2024թ. սեպտեմբեր — առ այսօր Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow)
2025թ. սեպտեմբեր — առ այսօր Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (Համագործակցություն և գործընկերային կապեր), Հոգաբարձուների խորհրդի անդամ,
2026թ. սեպտեմբերից — Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)
2026թ․ օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Մենագրություն
- Ավետիսյան, Ա. «Arabic, Judaeo-Arabic, and Garshuni Versions of Ibn al-Akfānī’s Treatise on Bloodletting: Linguistic Variation in Late Judaeo-Arabic», Études sur le judaïsme medieval, Brill (հրատարակված)
Գրախմբագրվող ամսագրերում հրապարակված հոդվածներ
- Ջոշուա Բլաուի «Notes on R. Saadya Gaon’s Translation of the Torah, Part I – Genesis» աշխատության գրախոսություն, European Journal of Jewish Studies: Brill, 2022
- Ավետիսյան, Ա. «Ripe apples with bread? T-S Ar.43.225», Genizah Research Unit, Fragment of the Month, մարտ, 2022 (https://doi.org/10.17863/CAM.99637)
- Ավետիսյան, Ա., Մակարյան Վ. «Arabic Medical Handbooks of Matenadaran Collection», Manuscript Studies: A Journal of the Schoenberg Institute for Manuscript Studies, հատոր 8, թիվ 2, աշուն 2023
- Ավետիսյան, Ա. «Judaeo-Arabic as a Language of Healing: Medical Knowledge and Community Literacy in the Medieval Islamic World», Al-Masāq; Journal of the Medieval Mediterranean (տպագրության մեջ)
- Ավետիսյան, Ա., Մորենո Ա. «Egypt as a Global Migration Hub: A Historical Perspective», Journal of Migration History, Brill (տպագրության մեջ)
Ժողովածուներում հրապարակված աշխատություններ
- Ավետիսյան, Ա. «MS No.1751 Judaeo-Arabic medical manuscript of the Matenadaran Collection», in: E.M. Wagner, Ottoman Arabic Handbook and Reader, Քեմբրիջի համալսարան, 2021: Open Book Publishers
- Ավետիսյան, Ա. «Ձեռագիր MS 1751 հրեա-արաբերեն բժշկական ձեռագրի ներածություն», Բանբեր Մատենադարանի, Երևան, 2021
Այլ հրապարակումներ
- Վենարա Ռ. Մակարյան, Անի Ջ. Ավետիսյան, Քրիստինե Պ. Կոստիկյան, Անի Ա. Ավետիսյան «Catalogue of the Arabic-script Medical Manuscripts of Matenadaran Collection (Arabic, Ottoman Turkish, Persian, Judaeo-Arabic)», Literary History of Medicine, Brill (պայմանագրված)
- Ավետիսյան, Ա., Գրիգորյան Ա. «Հայերեն-եբրայերեն թեմատիկ բառարան», Անտարես հրատարակչություն, Երևան, 2022
ԼԵԶՈՒՆԵՐ
- Հայերեն — մայրենի
- Անգլերեն – վարժ (fluent)
- Ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, ասորերեն — բարձր մակարդակ (advanced)
- Գերմաներեն, աստվածաշնչյան եբրայերեն — միջին մակարդակ (intermediate)
ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔՆԵՐ
- Paideia կրթաթոշակ (2014-2015)
- EVZ կրթաթոշակ (2015-2016)
- Կալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի գերազանցության միջազգային կրթաթոշակ (2019-2022)
- Ռոթշիլդի հիմնադրամի «Հանադիվ Եվրոպա» կրթաթոշակ (2019-2022)
- ՀԲԸՄ (AGBU) կրթաթոշակ (2019, 2021)
- AIWA կրթաթոշակ (2019, 2021)
- MyStep հիմնադրամի կրթաթոշակ (2019-2022)
- Վուլֆի ինստիտուտի պատվավոր դոկտոր (2019-2023)