Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր, դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հետ կապված իր ծանր որոշումներով Հայաստանը դուրս է բերել չլինելիության թակարդից։ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր, դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից։ Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանը դուրս եմ բերել չլինելության թակարդից, և ես հպարտ եմ դրա համար։ Էլի եմ ասում՝ մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին 1 միլիարդ դոլար հավելյալ ֆինանսավորում ենք տվել, այստեղ թոշակները ցածր են եղել, այնտեղ բարձր և այլն և այդպես շարունակ։ Եվ սա դեռ այն հատվածն է, որը երևում է նաև փաստաթղթերով, բայց բաներ կան, որոնց մասին չենք խոսում։ Քարոզարշավի ժամանակ էլ եմ անդրադարձել այս թեմային, այո, շաը էմոցիոնալ ձևերով, բայց բովանդակային առումով՝ ճշգրիտ»,- ասել է Փաշինյանը։

 

 

Leave a Comment