Ազգային ժողովում ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ ովքեր են ընտրվել

Ազգային ժողովում ավարտվեց ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:

Խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:

  • Տրդատ Սարգսյանն ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Նազելի Բաղդասարյանն ընտրվեց Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Լուսինե Բադալյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Բաբկեն Թունյանն ընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Սարգիս Խանդանյանն ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Լիլիթ Գալստյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Leave a Comment