ԱԺ-ում մեկնարկել է 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը, որը կտևի 2 ժամ։ Հանձնաժողովների նախագահների պաշտոններից 8-ը բաժին է հասել իշխող…

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը, որը կտևի 2 ժամ։

Հանձնաժողովների նախագահների պաշտոններից 8-ը բաժին է հասել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը,

 3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ին,

 1-ը՝ «Հայաստան» խմբակցությանը։

ՔՊ-ն նաև ստացել է հանձնաժողովների նախագահի 7 տեղակալ, 

«Ուժեղ Հայաստանը»՝ 4,

 իսկ «Հայաստանը»՝ 1 տեղակալ առաջադրելու իրավունք։

Ընդդիմության թեկնածուների ընտրությունը կախված է նաև խորհրդարանական մեծամասնության` ՔՊ-ի քվեներից։  Եթե ընդդիմադիր թեկնածուները  չընտրվեն, խմբակցությունները պետք է նոր թեկնածուներ առաջադրեն։

Leave a Comment