ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայում՝ քաղաքացիությունը դիտարկելով որպես անձի և պետության միջև կայուն իրավական և արժեքահենք կապ։…
ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայում՝ քաղաքացիությունը դիտարկելով որպես անձի և պետության միջև կայուն իրավական և արժեքահենք կապ։
Մասնավորապես, նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու գործընթացում անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքի հաստատման գործիքակազմը։
Քաղաքացիություն ստանալու հնարավորությունը նախատեսվում է ձևավորել ռեզիդենտության ցենզի սահմանմամբ, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար։
Կառավարության ծրագրի համաձայն՝ նպատակն է ներկայիս՝ «մեխանիկորեն տրամադրվող իրավական կարգավիճակից» անցնել այնպիսի մոդելի, որը հիմնված կլինի Հայաստանի հետ իրական և գիտակցված պատկանելության, ինտեգրվածության, ինչպես նաև պետության նկատմամբ փոխադարձ իրավունքների ու պարտականությունների վրա։