Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մшրտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը․ Քազեմ Ջալալի



Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը, այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։



«Կասկած չկա, որ Իրանի բանակցությունների և երկխոսության պատրաստակամության հետ մեկտեղ, երկիրը կուժեղացնի իր ռազմական պատրաստվածությունը և կքննարկի ամենավատ սցենարները։ Հետևաբար, բանակցությունների պատրաստակամության և ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի միջև հակասություն չկա», – ասել է դեսպանը։


Նրա խոսքով, դիվանագիտությունը ազգային շահերը հետապնդելու գործիք է, և դրա հնարավորությունների պատուհանը երբեք չի փակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment