Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավար Նատլիա Լափաուրին ու փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում…

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավար Նատլիա Լափաուրին ու փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն:

Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին կոմիտեից:

Leave a Comment