Փաշինյանը որոշում է ստորագրել․ բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով աշխատանքային խումբ կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝  օգոստոսի 19-ին, որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբին՝ եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- ասվում է որոշման մեջ:

Leave a Comment