Եվ ահա իրանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությանը գրեթե զուգահեռ Նիկոլի տեսակետն է ԱԺ ամբիոնից հնչել, իսկ հնչեցնողն էլ «Civic»-ի Վալոդն է եղել. նորաթուխը, մասնավորապես, հայտարարել է.«Ենթադրենք՝ Իրանը դեմ ա, շատ դեմ ա, և՞, ի՞նչ ենք անելու, մենք մեր խնդիրները չենք լուծելու, որովհետև Իրանը դե՞մ ա,թե՞ մենք աշխատելու ենք՝ էնպես անենք, որ մեր շահերն առաջ տանենք: Ենթադրենք՝ Էքզիստենցիալ խնդիր ունենք մենք, ու մյուս երկիրը շահին ինչ-որ կերպ չի սպասրկվում, մենք ո՞րը պետք ա ընտրենք, մեր էքզիստենցիալ խնդիրնե՞րը, թե՞ այլ երկրների շահերը»:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի անվտանգության հարցում Իրանի գոծոնը գերկարևոր է: Նիկոլը չի դադարում ձևացնել,թ ե Իրանի հետ խնդիրներչունի, մինչդեռ իրականությունն այլ է. երբ Հայաստանը վերածվում է թուրքական երազանքների իրագործման հարթակի, Իրանի հետ չեն կարող խնդիրներ չծագել՝ նկատի ունենալով հատկապես TRIPP-ում ամերիկյան մասնակցության գործոնը:
Վալոդի այսօրինակ արձագանքը հուշում է, որ Նիլկոլը հանուն թուրքական շահերի ամեն ինչի պատրաստ է, պատրաստ է Իրանին էլ մեզ թշնամի դարձնել՝ պայմանով, որ կկարողանա թուրքերին բավարարել: Երևի կարծում է, թե Հայաստանի համար ամենամեծ վտանգը թուքերն են՝ չհասկանալով, թե ինչ կլինի, եթե թուրքերի հետ «բարեկամանալուն» զուգահեռ Իրանի հետ թշնամություն հաստատվի. Հայաստանը հայտնվելու է տոտալ շրջափակման մեջ, եթե TRIPP-ի հարցում Երևանն Իրանի շահերի հետ հաշվի չնստի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: