Քոչարյանն ու Կարապետյանը քաղաքական պատանդ են Պուտինի ձեռքերում․ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը չունի քաղաքական օրակարգ․ «Նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլական, որով ինքը եկել է Ազգային ժողով ու պետք է առաջ տանի այդ տեսլականը։ Իրենք դա չունեն, ընտրություններին մասնակցել են երկու նպատակով՝ եթե ստացվի իշխանափոխություն անեն «Գյումրի 2» սցենարով, իսկ եթե «չի լինի-չի լինի», ուրեմն գալ Ազգային ժողով ու զբաղվել նրանով, ինչով հիմա իրենք զբաղվում են»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

Ստեփանյանը հարցադրում է անում՝ եթե իրենք չունեն զարգացման տեսլական, չունեն օրինագծեր, որոնք ուզում են առաջ տանեն, ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվեն․ «Ինչ-որ մի ձևով պե՞տք է արդարացնեն իրենց ներկայությունն Ազգային ժողովում, ինչ-որ մի հաշվետվություն պե՞տք է սեփական ընտրողներին ներկայացնեն։ Հիմա այդ հաշվետվությունը տեղի է ունենալու «բոշա-փչացածի» շրջանակներում։ Ես սա ցավով եմ նշում, բայց սա այն է՝ ինչ ունենք և ես չեմ կարծում, որ մոտակա հինգ տարիներին այս ապաքաղաքական դիսկուրսից իրենք շեղվելու են»,-նկատեց Ստեփանյանը։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ իր դիտարկմամբ, Կարապետյանն ու Քոչարյանը քաղաքական պատանդ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment