Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ

Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը։

«Օգոստոսի 3-ից մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը․ այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։

Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment