Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Աբխազիա վառելիքի մատակարարումները քննադատելով՝ տեղական ընդդիմությունը փորձում է խոչընդոտել Վրաստանի և աբխազական կողմի միջև վստահության վերականգնման գործընթացը։
Երեքշաբթի օրը ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ վրացական մասնավոր ընկերությունը Աբխազիային մատակարարել է 680 տոննա վառելիք։ Վրացական ընդդիմադիր գործիչները քննադատել էին վրացական իշխանություններին Աբխազիային վառելիք մատակարարելու համար։
«Նրանց նպատակն է ինչ-որ կերպ խոչընդոտել վստահության վերականգնման գործընթացը, և վառելիքի մատակարարման շուրջ արշավը հենց դրան է ուղղված», – ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։