Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատարան – Նորություններ 18.08.2026

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են դատարան:

Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության, իսկ Արեգնազ Մանուկյանը՝ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:

Երկու քաղաքական գործիչներն էլ գտնվում են կալանքի տակ:

 

Leave a Comment