
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են դատարան:
Այս մասին հայտնում են կուսակցությունից:
Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության, իսկ Արեգնազ Մանուկյանը՝ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
Երկու քաղաքական գործիչներն էլ գտնվում են կալանքի տակ: