Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Saudi Aramco-ն ասիական գնորդներին նավթ է առաջարկում Հորմուզի նեղուցը շրջանցող ուղիներով։ Մատակարարումների վերաուղղորդումը շարունակվում է տարածաշրջանային…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Saudi Aramco-ն ասիական գնորդներին նավթ է առաջարկում Հորմուզի նեղուցը շրջանցող ուղիներով։ Մատակարարումների վերաուղղորդումը շարունակվում է տարածաշրջանային լարվածության և նեղուցի աշխատանքի խափանումների պայմաններում։
• Binance-ը, ըստ Reuters-ի, ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել Ուկրաինային կրիպտոարժույթով նվիրատվությունների մասին։ Այդ տեղեկությունները կիրառվել են Ռուսաստանում քրեական գործերից մեկում։
• Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է ԱՄՆ-ի հետ կուլիսային բանակցությունների մասին հայտարարությունը։
• Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է ստորգետնյա գազատարի վնասման պատճառով։ Այն կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքներից հետո։
• «Արտ լանչ»-ի օբյեկտներից մեկի արտադրական գործունեությունը կասեցվել է սննդի անվտանգության պահանջների խախտումների պատճառով։ Ցանցի մյուս մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են։
• ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
• «Ռոսկոսմոսը» հրապարակել է արբանյակից նկարահանված Արեգակի ամբողջական խավարման կադրերը։ Խավարումը տեսանելի է եղել Իսլանդիայի մերձակայքում։