Նիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի թիմի դարպասը

Ղազախստանում ընթանում է ֆուտբոլի մինչև 15 տարեկան աղջիկների ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որի շրջանակներում Ռուսաստանի Մ15 հավաքականը գերխոշոր՝ 13-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի Մ15 թիմին։

Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած հարձակվող Նիկոլ Միքայելյանը, ով հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակի» կազմում, 7 գոլ է խփել։ Նա աչքի է ընկել 47, 59, 74, 76, 84, 87 և 90-րդ րոպեներին։

Միքայելյանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլում մեկ խաղացողի կողմից մեկ խաղում 7 գոլ խփելը կորվում սեպտա-տրիկ։

Leave a Comment