
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, այսօր հրամանագիր է ստորագրել Աշոտ Զաքարյանին Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Զաքարյանը գեներալ-մայոր է, ՌՈ պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսին:
Անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանությունում.
«Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք», – մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: