17 Օգոստոսի 2026, 13:35
Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են ճանապարհը՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների պատճառով։
Համայնքի ղեկավարի հետ հանդիպումից հետո գյուղացիները բացել են ճանապարհը։ Սակայն նրանք հայտարարել են, որ վաղը կրկին կփակեն այն և չեն բացի, մինչև խնդիրը վերջնական լուծում չստանա։