Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է երկու անչափահաս քույրերի վրա։ Միջադեպի մասին հայտնում է Past.am-ը։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Վիսոտնայա փողոցի բնակարաններից մեկում։ 16-ամյա կասկածյալը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա, ապա հեռացել դեպքի վայրից։
Երկու տուժածներն էլ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար։
Ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց հայտնաբերել և ձերբակալել են 16-ամյա աղջկան։ Ներկայում իրավապահները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հարձակման հնարավոր պատճառը։
Քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ