Ռոնալդուն խոսել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին

«Ալ-Նասրի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է կարիերան ավարտելուն։ «Սա, հավանաբար, իմ վերջին տարին կլինի ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել», – euro-football.ru-ի…

«Ալ-Նասրի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է կարիերան ավարտելուն։ 

«Սա, հավանաբար, իմ վերջին տարին կլինի ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել», – euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն Vogue ամսագրին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ արդեն գիտի, թե ինչ է անելու։

«Հասկանում եմ, որ կլինի որոշակի դատարկություն, որը պետք է լրացվի։ Ես ուզում եմ ավելի շատ ճանապարհորդել, ավելի շատ հանգստանալ, պարզապես վայելել այն ամենը, ինչին հասել եմ վերջին 25 տարիների ընթացքում», – ասել է Ռոնալդուն։

41-ամյա հարձակվողը իր ներկայիս ակումբում է 2023 թվականի ձմռանից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։ Պորտուգալացին նախկինում խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում» և «Յուվենտուսում»։

Leave a Comment