Իրանցի զինվորական հրամանատար Ամիր Խաթամին 30 000 դոլարի պարգև է խոստացել սպանված կամ գերեվարված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի համար։
«Հաշվի առնելով «ֆինանսական ջիհադին» մասնակցելու վերաբերյալ մեծաթիվ դիմումները՝ մշակվել է ծրագիր, ըստ որի՝ Իրանի բանակը 30 000 ԱՄՆ դոլար (կամ 5 միլիարդ իրանական թուման) կվճարի յուրաքանչյուրին, ով կսպանի կամ կգերեվարի ամերիկացի զինվորի։ Այս գործում հաջողության հասած իրանցի կանայք կստանան կրկնակի պարգևատրում»,-ասել է Խաթամին՝ ըստ իրանական պետական IRIB հեռարձակողի։
Նշվում է նաև, որ ամերիկացի զինվորների ոչնչացման համար օգտագործված զենքերը Իրանի բանակը կգնի շուկայականից կրկնակի բարձր գնով՝ դրանց դիմաց նոր զենքեր տրամադրելու պայմանով։