Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է այցելել Յասուկունի տաճար երկրի կապիտուլյացիայի տարելիցին

Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է այցելել Յասուկունի տաճար երկրի կապիտուլյացիայի տարելիցին

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի կապիտուլյացիայի 81-րդ տարելիցին զերծ է մնացել Յասուկունի տաճար այցելելուց: Politico-ի գնահատմամբ՝ քայլն ուղղված է Չինաստանի և Հարավային Կորեայի հետ հարաբերությունների սրումից խուսափելուն:

​1869 թվականին կառուցված Յասուկունի սինտոիստական տաճարում երկրպագում են հանուն կայսեր զոհված ռազմիկների, այդ թվում՝ միջազգային տրիբունալի կողմից ռազմական հանցագործ ճանաչված անձանց հոգիներին:

​Ճապոնացի պաշտոնյաների այցերն այս տաճար մշտապես բողոքի ալիք են բարձրացնում հարևան երկրներում՝ ընկալվելով որպես պատերազմական հանցագործությունների չճանաչում։ Նախօրեին Չինաստանի ԱԳՆ-ն Տոկիոյին կոչ էր արել հարգել պատերազմի արդյունքները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment